Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սկսում են վիրավորանքներ գրել, սեռական բնույթի հայհոյանքներ ու ամենաայլանդակ բաները, ո՞նց առնենք սրա դեմը». Կնյազ Հասանովը՝ ՔՊ-ականներին

Հունվար 30,2024 19:40

Այսօր ԱԺ-ում քննարկվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով արգելվում է քրեական ենթամշակույթ քարոզող, բռնության տեսարաններով ֆիլմերը, հաղորդումները հանրային մուլտիպլեքսում ցուցադրել ցերեկային ժամերին:

Մինչ հանձնաժողովականները քննարկում էին՝ ի՞նչ է նշանակում քարոզել այսպես ասած «գողականների» կյանքը, ո՞ր ֆիլմերն են արգելվելու եւ այլն, ՔՊ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովին այլ բան էր հուզում. «Ես կուզենայի իմանալ՝ օրինակ, համացանցում Ֆեյսբուք, TikTok, էդպիսի բաներ շատ կան, մի մարդու նկար են գցում, անկախ նրանից, որ նա բարձրաստիճան պաշտոնյա է եւ այլն ու սկսում են վիրավորանքներ գրել, սեռական բնույթի հայհոյանքներ ու ամենաայլանդակ բաները: Ես ուզում եմ իմանալ՝ սրա մասին ի՞նչ օրենք պետք լինի կամ ո՞նց սրա դեմը պետք է առնել»:

ՔՊ-ական Նարեկ Բաբայանը հազիվ էր զսպում ծիծաղը՝ հարցը լսելուց հետո: Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա բավականին բարդ հարց է, ամբողջ աշխարհում այդ խնդիրը կա, իսկ ներպետական օրենսդրությունը չի կարգավորում այս դաշտը. «Կան պետություններ, որոնք համագործակցում են YouTube-ի, TikTok-ի, Facebook-ի հետ ու մոդերացիա են իրականացնում, փակում են նման հայհոյախոսությունը, նման էջերը, բայց կյանքը ցույց է տալիս, որ օրենքը՝ թղթի վրա գրված, չի կարող կարգավորել դա: Մենք գործ ունենք հանրության կրթության, դաստիարակության, համակեցության կանոնների պահպանման հետ»:

Հասանովը տխուր արձագանքեց. «Գոնե այդ մարդկանց, ովքեր տեղադրում են այդ նյութերը, բռնեն»:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ որոշ կարգավորումներ այդ մասով կան ու դատական պրակտիկան էլ է դրան գնում, Քրեական օրենսգրքով խուլիգանության հանցակազմը ընդլայնվել է ու ունենք նախադեպեր, որ դատախազությունը քրգործեր է հարուցել, կան կալանավորվածներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031