Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել են մարդատար և բենզատար ավտոմեքենաները․ բենզատարը կողաշրջվել է

Փետրվար 17,2024 19:45

Փետրվարի 17-ին, ժամը 13։44-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ Վանաձոր քաղաքի մուտքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մարդատար և բենզատար ավտոմեքենաները, բենզատարը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1976 թ․) և «GAZ» մակնիշի բենզատարը (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1967 թ․), վերջինս կողաշրջվել է և ցիստեռնից առկա է վառելիքի արտահոսք։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829