Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք լրագրողը վերլուծել է Էրդողանի ուղերձները հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ

Փետրվար 20,2024 17:46

Ermenihaber. Թուրքական «Yetkin Report» կայքի հիմնադիր, վերլուծաբան Մուրադ Եթքինը «Էրդողանից Հայաստանին․ Ադրբեջանի հետ խաղաղության հնարավորությունը բաց մի թողե՛ք» վերնագրով հոդված է հրապարակել:

Հոդվածում նա վերլուծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցն Անկարա, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայաստանին առնչվող հայտարարություններն ու Ադրբեջան-Հայաստան գործընթացը։

Հիշեցնելով Էրդողանի՝ երրորդ երկրներին ուղղված կոչը՝ Մուրադ Եթքինը նշել է, որ դրանում ներառվում է Գերմանիայի անունը, որի վարչապետ Օլաֆ Շոլցի միջնորդությամբ փետրվարի 18-ին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը: Իսկ հանդիպումների շարունակական լինելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը հոդվածի հեղինակը համարել է չակերտավոր:

Հոդվածի հեղինակը պնդել է նաև, որ հանդիպման արդյունքները չեն գոհացրել Փաշինյանին, քանի որ Ալիևը շարունակել է ընդգծել «սահմանների հստակեցման անհրաժեշտությունը»:

Բացի այդ վերլուծաբանը նկատել է, որ Հայաստանը «վտանգի տակ է դրել Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունները» և բարդությունների է հանդիպելու Ադրբեջանի մասով իրականացվող գործողություններում:
Ապա անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին՝ ասել է. «Այո՛, Հայաստանը ևս «Զանգեզուրի միջանցքով» Իրանի հետ հարևանություն և լավ հարաբերություններ ունի, սակայն քննարկելի է այն հարցը, թե ԱՄՆ-ն դրանից որքան է գոհ»:

Իսկ վերջում հայտնել է իր կարծիքն այն մասին, որ Հայաստանին շահավետ կլինի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829