Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր և տուժած

Փետրվար 20,2024 19:20

Փետրվարի 20-ին, ժամը 15։41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Daewoo» (վարորդ՝ Ա․ Կ․) և «Maserati» (վարորդ՝ Կ․ Ա․ ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև մեքենաներից մեկը բախվել է կայանած «HOWO» մակնիշի (վարորդ՝ Վ․ Ա․ ծնված 1993 թ․) բեռնատարին․ «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Maserati» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները «Daewoo» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829