Լրահոս
Օրվա լրահոսը

Մատենադարանում բացվել է «Տառի գունադարձումը» խորագրով ցուցադրությունը

Փետրվար 21,2024 23:40

Մաշտոցյան Մատենադարանում, Մայրենի լեզվի օրվա շրջանակում, բացվել է «Տառի գունադարձումը» խորագրով ցուցադրություն, որին ներկայացված են Արմենուհի Սաղդասարյանի «Սաղարթ» ստեղծագործությունները և Մատենադարանի հավաքածուներից արժեքավոր ու բացառիկ նմուշներ՝ 14-16րդ դարերի Ավետարաններ, հմայիլներ, գծանկարներ:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր ելույթում ընդգծել է ժամանակակից արվեստի միջոցով հայ մշակույթի ավանդույթները կրող ու տարածող ստեղծագործողների հետ համագործակցության կարևորությունը:

Արմենուհի Սաղդասարյանն էլ խորհրդանշական է համարել, որ հենց Մատենադարանում է բացվում իր՝ թվով յոթերորդ «Թող խոսեն տառերը» գեղագիտական ներշնչումներով ցուցադրությունը։

 

Մատենադարան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829