Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե դո՞ւք գիտեք՝ ինչու է Ադրբեջանի նախագահը կարգադրել այս վանդալիզմը. Մարուքյանը դիմել է Միշելին, Բլինքենին, Բորելին, Մակրոնին և Շոլցին

Փետրվար 27,2024 12:07

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում հրապարակել է օկուպացված Արցախում ադրբեջանցիների կողմից հայկական գերեզմանատան պղծման կադրերը՝ հրավիրելով ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչների ուշադրությունը:

«Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է Ադրբեջանի նախագահը կարգադրել այս վանդալիզմը։ Գուցե դո՞ւք գիտեք Շառլ Միշել (Եվրոպական խորհրդի նախագահ), ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, Ժոզեպ Բորել (ԵՄ արտաքին դիվանագիտության ծառայության ղեկավար), Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ), կանցլեր Շոլց (Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց)»,- գրել է Մարուքյանը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829