Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսի հոգևոր կառույցների և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձավ ՀՀ մարտահրավերներին, անվտանգային իրավիճակին

Մարտ 04,2024 11:15

Ս.թ. մարտի 3-ին տեղի ունեցավ դեսպան Լիլիթ Մակունցի հանդիպումը Լոս Անջելեսի հոգևոր կառույցների և համայնքային կազմակերպությունների ավելի քան 150 ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև աշխատանքային այցով Լոս Անջելեսում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանի բացման խոսքից հետ ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, որից հետո դեսպան Լիլիթ Մակունցն իր ծավալուն ելույթով անդրադարձավ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, այդ ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքին, Հայաստանի Հանրապետության ներկա մարտահրավերներին, անվտանգային իրավիճակին։

Ելույթից հետո դեսպան Մակունցը պատասխանեց ներկաների հարցերին:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031