Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Հուսով ենք՝ Թրամփի խաղաղարար ջանքերը պատշաճ ճանաչում կստանան այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման որոշման մեջ. Ալիև 

Հոկտեմբեր 09,2026 11:42 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը X-ում գրառմամբ նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պատմական դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության առաջխաղացման գործում»։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմական դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին իր հյուրընկալած՝ Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։

Խաղաղության գործընթացում նրա ունեցած նշանակալի ավանդի ճանաչման նպատակով իմ նախաձեռնությամբ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ առաջադրել են նախագահ Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։

Մենք անկեղծորեն հույս ունենք, որ մեր տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ նախագահ Թրամփի պատմական ջանքերը պատշաճ ճանաչում կստանան այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման որոշման մեջ», – նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել