Լրահոս
Օրվա լրահոսը

Հայհոյանքներ ու ծեծկռտուք՝ Գյումրու թիվ 19 դպրոցում․ գործը հայտնվել է քննչականում

Մարտ 21,2024 19:44

Aravot.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ մարտի 18-ին՝ 3 օր առաջ, Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում վիճաբանություն էր տեղի ունեցել վարչատնտեսական մասի նորանշանակ  համակարգողի ու  դաստիարակչական գծով  փոխտնօրենի  միջև։

Դպրոցում հնչել են հայհոյանքներ,  երկու տղամարդկանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։

Եվ այս ամենը կատարվել է աշխատասենյակի համար։

Դպրոցի նորանշանակ  պաշտոնյան՝ վարչատնտեսական մասի համակարգող՝ Գ․Կ-ն, հրավիրվելով ոստիկանության «Մուշ» բաժին, հայտնել է, որ մարտի 18-ին, ժամը 14․00-ի սահմաններում դպրոցի տնօրենի ՄԿԱ գծով տեղակալ Ս․Մ․-ն աշխատասենյակի հարցի շուրջ առաջացած խոսակցության ժամանակ վիճաբանել է իր հետ, որի ընթացքում իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին՝ այտի շրջանում պատճառելով քերծվածքներ։

Նրանից ընդունվել է հաղորդում, որն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։

Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի ժ/պ Արտակ Մարտիրոսյանից՝ հետաքրքրվելով, թե այս ամենը կատարվե՞լ է աշակերտների աչքի առաջ։

Արտակ Մարտիրոսյանը հրաժարվեց մեկնաբանել կատարվածը՝  նշելով, որ գործը իրավական տիրույթում է։

Նա, սակայն, հարկ համարեց պարզաբանել, որ այդ երկու անձանցից բացի ոչ մեկն ականատես չի եղել այս միջադեպին, դպրոցից ոչ մեկը ո՛չ լսել է, ո՛չ տեսել։ Ինքն անձամբ այդ մասին տեղեկացել է տարածված խոսակցություններից։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031