Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյանն ընդգծել է տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և համագործակցության խորացումը Կորեայի հետ

Մարտ 29,2024 22:30

«Մարտի 28-ին ընդունել եմ Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվեցին համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արևային էներգիայի արտադրության և կանաչ տնտեսության ուղղությամբ։

Ներկայացրել եմ  Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ոլորտում իրականացվող բարեփոխումները, տնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և համագործակցության խորացումը Կորեայի հետ։

Անդրադարձա նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031