Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների հետ քննարկվել է ջերմոցային ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը

Սեպտեմբեր 10,2026 16:15 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողների հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Քննարկվել են ջերմոցային ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, արտահանման խթանման և արտահանման գործընթացների կազմակերպման ուղղությամբ գործող պետական աջակցության մեխանիզմները, ինչպես նաև ոլորտի զարգացման և մրցունակության բարձրացման հնարավորությունները։

Առանձին անդրադարձ է կատարվել ջերմոցային վարդի արտահանման լոգիստիկ և տրանսպորտային առանձնահատկություններին, մաքսազերծման գործընթացին և ոլորտին առնչվող այլ հարցերի։

Նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է ոլորտի բնականոն և շարունակական գործունեության ապահովումը, հայկական ջերմոցային վարդի արտահանման մրցունակության բարձրացումը և նոր շուկաներում հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդումը։

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930