«Հայաստանում գազը էժան չէ։ Սահմանից մինչեւ սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում »,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահութաբեր ընկերություն է, մեծ շահույթներ է ստանում։ «Եվ սա էլ է փաստ, որ մենք պետք է արձանագրենք։ Իսկ ընդհանրապես մենք ասել ենք՝ այդպիսի ոլորտ չկա, որտեղ մենք չենք գնալու դիվերսիֆիկացիայի։ Եթե կա հնարավորություն երկրորդ տեղից բերել գազ, ավելի շատ մենք գնալու ենք այս ճանապարհով, եթե կա հնարավորություն երրորդ, չորրորդ տեղից գազ բերելու, մենք գնալու ենք այդ ճանապարհով, եթե հնարավորություն կա, որ ԹՐԻՓՓ-ով գազամուղ անցնի Հայաստանով, որի համար մենք այդ թվում՝ տրանզիտային վճարներ կստանանք, այդ ճանապարհով էլ կարող ենք գնալ։ Մենք պատկերացնում ենք մեր անելիքները բոլոր սցենարներով։ Մեր քաղաքական որոշումն այն է, որ մենք մեր անկախությունը զարգացնելու ենք, մեր պետականությունը զարգացնելու ենք»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Փաշինյանի խոսքով․ «Եթե գազի գինը թանկացնելու իրավիճակներ լինեն, մենք էլ կնայենք՝ ինչը կարող ենք թանկացնել կամ ինչ է, որ մինչեւ հիմա ձրի է, դրանից հետո կարող է համամասնորեն գին առաջանալ»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































