Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Ադրբեջանը Տեղ գյուղի ուղղությամբ առաջխաղացում էր իրականացնում, իշխանության տարբեր դեմքեր, ճիշտ այսօրվա վստահությամբ ասում էին, թե բանակցում են, որ Ադրբեջանը նախկին դիրքեր վերադառնա: Ի՞նչ եղավ հետո. Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 04,2024 11:11

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Շուրջ մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանը Տեղ գյուղի ուղղությամբ առաջխաղացում էր իրականացնում` օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքները, իշխանության տարբեր դեմքեր, ճիշտ այսօրվա վստահությամբ ասում էին, թե Ադրբեջանի հետ բանակցում են, որ նրանք նախկին դիրքեր վերադառնան:

Ի՞նչ եղավ հետո, ամենից լավ գիտեն Արավուս, Տեղ և Կոռնիձոր գյուղի բնակիչները, որովհետև ադրբեջանցիներն այդպես էլ հետ չգնացին, իսկ մեր գյուղատնտեսական նշանակության հեկտարներով տարածքներ վերածվեցին ադրբեջանական կրակակետերի:

Որտե՞ղ և ինչո՞վ են զբաղված այն մարդիկ, ովքեր մարդկանց ստելով հավաստիացումներ էին տալիս, թե Ադրբեջանի հետ բանակցում են` հետ կգնան:

Այդ մարդիկ ճիշտ նույն կեղծիքով փորձում են հիմա էլ ոսկեպարցիներին, բաղանիսցիներին և, առհասարակ, բոլորին համոզել, որ Ադրբեջանին միակողմանի տարածքներ զիջելուց հետո Ադրբեջանը դուրս կգա տարբեր փուլերում ՀՀ-ի օկուպացված տարածքներից:

Այս ամենն իրագործելու ճանապարհին իշխանությունը դաշտ է նետել քաղաքական-քարոզչության վերջին ռեզերվները` համատարած կեղծիքի, այլանդակության ապահովման և իր հակապետական գործողությունների իրացման համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930