Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա կամ անգործություն է, կամ միտում». «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ

Ապրիլ 05,2024 13:38

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը, որը երրորդ օրն է՝ անժամկետ նստացույց է անում, ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը վերջապես իրենց ուղարկել է պատասխան:

«Գոյ» թատրոն. «Մեզ համար «մաքրությունը» պարտադիր պայման է

«Կառավարությանը հասցեագրված մեր փաթեթը վերահասցեագրվել է ԿԳՄՍ նախարարությանը: Ես նամակ եմ ուղարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնտեղ գրում եմ, որ հարգելի վարչապետ, ձեր ենթակայության տակ գտնվող ԿԳՄՍ նախարարությունը եւ իր ենթակա թատրոնը արել են մի շարք ապօրինություններ, եւ այդ մարդիկ, որ արել են ապօրինություն, հիմա այդ մարդկանց ուղարկում են մեր նամակը: Այսինքն, սա բացահայտ անգործություն է, այդ մարդիկ չեն կարդում դիմումի բովանդակությունը, փաստացի մեր դիմումը չի հասնում վարչապետին: Սա կամ անգործություն է, կամ միտում է, որ այս գործը չհասնի վարչապետին: Վարչապետը գիտի, թե չգիտի, դա հարցի մյուս կողմն է»,- ասաց Սարգիս Արզումանյանը:

Նա ասաց, որ մտածում են հետագա քայլերի մասին, առայժմ կսպասեն ԿԳՄՍ նախարարության պատասխանին:

Սարգիս Արզումանյանը նաեւ հավելեց, որ հարցաքննություն պետք է լինի այն հաղորդման վերաբերյալ, որ տրվել է իր կողմից: Խոսքը վերաբերում է աթոռների գողությունը եւ պետռեգիստրում «Գոյ» թատրոնի գործունեության դադարեցմանը:

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահն ասաց, որ նստացույցը շարունակվելու է:

Պահանջը նույնն է՝ ՀՀ վարչապետը եւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դրական պատասխան տան առաջարկին՝ «Գոյ» թատրոնը դառնա մասնավոր թատրոն, գործի նույն տարածքում և անցումային փուլում ստանա պետական աջակցություն։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930