Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին 33 տարում շատ դժվար է վկայակոչել մի ժամանակահատված, երբ հավաքական Արեւմուտքը այսքան եւ այս ձեւով սիրաշահի օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանին». Քաղաքագետ

Ապրիլ 09,2024 23:35

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը «Հայելի» ակումբում խոսելով օրերս Բրյուսելում տեղի ունեցած Էնթընի Բլինքեն-Ուրսուլա ֆոն դեր Լայեն-Նիկոլ Փաշինյան եռակողմ հանդիպման մասին՝ ասաց. «Շատ հետաքրքրական է, որ նախքան հանդիպումը եւ Բլինքենը եւ ֆոն դեր Լայենը նախապես զանգահարեցին օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամին՝ հավաստիացնելու, որ հանդիպումը ամենեւին էլ ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Վերջին 33 տարիների ընթացքում շատ դժվար է վկայակոչել մի ժամանակահատված, երբ հավաքական Արեւմուտքը այսքան եւ այս ձեւով սիրաշահի օկուպանտ եւ ցեղասպան  Ադրբեջանին: Ո՞րը կարող է լինել հավաքական Արեւմուտքի այս վարքագծի դրսեւորման դրդապատճառը: Դա լավագույնս բնութագրում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգի՝ վերջերս Բաքվում հնչեցրած որոշ հայտարարություններ:

2024 թվականի մարտի 18-ին աշխատանքային այցով գտնվելով Բաքվում եւ հարցազրույց տալով ադրբեջանական պետական լրատվական գործակալություններից մեկին՝ Յեն Ստոլտենբերգը մասնավորաբար ասել է. «Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար կարեւոր է նաեւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից: Հատկապես, երբ Ռուսաստանը սկսեց արդյունավետորեն օգտագործել գազը որպես գործիք՝ փորձվելով շեղել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Ուկրաինա իր լայնածավալ ներխուժումից: Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար չափազանց կարեւոր է հրաժարվել ռուսական գազից: Այս առումով Ադրբեջանից մատակարարումների ավելացումը թույլ է տվել Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին վերացնել իրենց կախվածությունը Ռուսաստանից որպես գազ մատակարարող: Այս ամենն արվել է շատ արագ, արդյունավետ եւ բավականին հաջող՝ հաշվի առնելով ծանր հանգամանքները:

Այժմ անհրաժեշտություն կա՝ մեծացնել ադրբեջանական գազի արտահանումը՝ մոտավորապես 12 մլրդ-ից 20 մլրդ. խմ., ինչը կազմում է Եվրոպայում գազի սպառման զգալի մասը: Եվ որոշ դաշնակիցների համար Ադրբեջանի գազը շատ կարեւոր է: Բացի բնական գազի մատակարարումներից, ողջունում եմ նաեւ էլեկտրահաղորդման գծերի միջոցով  էլեկտրաէներգիայի արտահանման աշխատանքների մեկնարկը: Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ուղղակի արտահանումը էլ ավելի կմեծացնի նրա նշանակությունը որպես Եվրոպայի, ինչպես նաեւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար էներգիայի մատակարարող երկիր»:

Այս  մեջբերումը վկայակոչելով՝ քաղաքագետն արձանագրեց, թե իրականում որն է «ժողովրդավար ԱՄՆ»,-ի եւ «ժողովրդավար Եվրոպայի» լռության պատճառը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930