Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը պարտավորված է ընդունել, որ իր գործողությունները կարող են համարվել ռասայական խտրականություն, բայց հույս ունի շեղել ուշադրությունը փաստերից»․ Էլիսոն Մաքդոնալդ

Ապրիլ 16,2024 17:28

«Ադրբեջանը կարծես թե ընդունում է դատարանի իրավազորությունը, երբ խոսքը գնում է քաղաքացիական զոհերի մասին, բայց երբ խոսքը գնում է զինծառայողների նկատմամբ ոչ մարդկային վերաբերմունքի մասին, կարծես թե նրանք շարունակում են առարկել։ Ադրբեջանը երեկ հայտարարեց, որ զինծառայողների նկատմամբ ոչ մարդկային վերաբերմունքը կարծես թե զինված հակամարտության ցավալի իրականությունն է՝ հաշվի չառնելով լայնածավալ բռնության ապացույցները»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումների ժամանակ ասաց փաստաբան, միջազգային հանրային իրավունքի մասնագետ Էլիսոն Մաքդոնալդը։

Նա ադրբեջանական վայրագությունների մասին փաստեր ներկայացրեց․ «Սկսենք քաղաքացիական անձանցից, 84-ամյա էթնիկ հայ քաղաքացիական անձ Էռնեստ Հարությունյանի կտրատված մարմինը նրա տանն է հայտնաբերվել։ Նրան միտումնավոր կերպով սպանել են։ Ադրբեջանը կարծես թե ընդունում է, որ դատարանն իրավազորություն ունի այն սպանությունների նկատմամբ, որոնք ուսումնասիրվել են հետաքննող լրագրության շրջանակներում եւ հրապարակվել Guardian-ում։ Ըստ այդմ՝ երկու տարիքավոր անձինք գլխատվել են ադրբեջանական ուժերի կողմից, կան տեսանյութեր։

Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում նշվում է, որ Թալիշ գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ժամանակ 2016 թվականին ադրբեջանցի զինծառայողները սպանել են քաղաքացիական անձանց եւ կտրել են նրանց ականջները։ Կարծես թե Ադրբեջանը հիմա պարտավորված է ընդունել, որ այսպիսի գործողությունները կարող են համարվել ռասայական խտրականություն, բայց հավանաբար հուսով է շեղել ուշադրությունը փաստերից։

Այստեղ կարող ենք բարձրացնել մի հարց՝ եթե թշնամանքը կարող էր վերաբերել հայ զինծառայողներին, եթե խոսքը երկու զինված ուժերի միջեւ թշնամանքի մասին էր, այդ պարագայում ինչո՞ւ են այդպիսի վերաբերմունքի արժանացել նաեւ էթնիկ հայ քաղաքացիական անձինք։ Սրա վերաբերյալ Ադրբեջանը ոչ մի պատասխան չունի։

Փոխարենը մենք երկու բան տեսանք՝ նրանք անտեսում են այն փաստերը, որոնք վերաբերում են քաղաքացիական անձանց, եւ երկրորդը՝ համատեքստից կտրելով զինծառայողների դեպքերը՝ փորձում են փաստարկել, թե բռնության եւ ոտնահարման դեպքերը չեն կարող համարվել ռասայական խտրականություն։ Բայց մեզ հարկավոր է ընդամենը դիտարկել Հայաստանի փաստարկներից մի քանիսը, որոնք վերաբերում են ոչ մարդկային վերաբերունքին, եւ կտեսնենք, թե ինչ ծայրահեղ կլինի, եթե դրանց չվերաբերի սույն կոնվենցիան»,- ասաց նա։

Էլիսոն Մաքդոնալդը նշեց․ «Մենք տեսնում ենք հստակ շարունակականություն, երբ խոսքը գնում է վերեւից՝ ամենաբարձր մակարդակից էթնիկ ատելությանը, մինչեւ զինծառայողներ, ովքեր էթնիկ հայերի նկատմամբ բռնություն են գործադրել։ Օրինակ՝ Ալիեւը հաճախ հայերին նկարագրում է որպես «շներ», «կենդանիներ», վիրավորական խոսքեր, որոնք Ադրբեջանն իր գրավոր հայտարարությամբ ընդունում է, որ կարող են ունենալ հնարավոր էթնիկ ուղղություն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իրենց անօդաչու թռչող սարքերը համարում է որպես «շներին հետապնդողներ»»։

Էլիսոն Մաքդոնալդը այլ վայրագությունների օրինակներ էլ ներկայացրեց։ Նա ասաց, որ Ադրբեջանը փորձում է ապացուցել, թե Հայաստանի փաստարկները կապ չունեն ռասայական խտրականության հետ։ «Ադրբեջանի պնդումները վերաբերում են նրան, կարծես թե նրանք ասում են՝ որ զինված անձանց նկատմամբ ոտնահարումը չի վերաբերում սույն կոնվենցիայի շրջանակներին։ Հայաստանը հորդորում է դատարանին չտվել այսպիսի տարանջատմանը։ Բոլոր փաստերը, որոնք ներկայացրել է Հայաստանը, առնվազն վերաբերում են ռասայական խտրականությանը»,- ասաց նա։

 

 

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930