Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ փոխդեսպան Յան Պլեշինգերին ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները. Ռուբեն Մելիքյան

Ապրիլ 19,2024 17:39

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել ենք մի քանի արձագանքներ։ Այսօր ես, իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը և ՔԻՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հանդիպում ենք ունեցել Եվրոպական Միության փոխդեսպան պարոն Յան Պլեշինգերի և դեսպանության այլ ներկայացուցիչների հետ։

Պարոն փոխդեսպանին ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և այլ քաղաքական հալածյալների գործերը։

Հուսով ենք, որ բարձրացված խնդիրները կլինեն միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930