Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանն անդրադարձել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակին

Ապրիլ 24,2024 23:10

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 24-ին հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:

Պաշտպանը The Guardian, The Independent, The Guardian/The Critic, The Telegraph/The Critic  Adam Smith Institute,  BBC, UnHerd լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող հարցերին։

Անահիտ Մանասյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 24-ից սկսած՝ անձամբ իր և աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրականացվել են այցեր Կոռնիձորում, Գորիսում և Վայքում տեղակայված հաշվառման կենտրոններ, առանձնազրույցներ են անցկացվել ավելի քան 350 բռնի տեղահանվածների հետ: Այդ ընթացքում ստացվել են քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։ Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։

Պաշտպանն անդրադարձել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակին։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ապրիլի 11-ին և 12-ին ՄԻՊ աշխատակազմի հետ Տավուշի մարզում հանդիպումներ է ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ, արձանագրել խնդիրները։

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930