Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. դպրոցի տնօրենն իր՝ աշխատանքի չեկած մտերիմներին ձեւակերպել է պահակ, հնոցապան եւ հավաքարար

Մայիս 24,2024 11:37

Aravot.am-ի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից ստացվել է  գրություն այն մասին, որ ըստ  ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների՝ Գավառի ավագ դպրոցի տնօրեն Ն.Ղ.-ն 2016 թ․-ից մինչ օրս նշված դպրոցում աշխատանքի է ընդունել իր ազգականներ եւ մտերիմներ  Ռ.Չ-ին, Վ.Դ.-ին, Վ.Ճ.-ին, Վ..Բ-ին եւ այլոց, որոնք աշխատանքի չեն հաճախել, սակայն վարձատրվել են:

Ըստ նույն աղբյուրի, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և կատարված ստուգողական գործողությունների արդյունքում բաժնում տեղեկություններ են ստացվել, որ բոլոր այդ մարդիկ տարբեր տարիների ձեւակերպված են եղել որպես պահակ, հնոցապան, հավաքարար, նրանց անուններով հաշվարկվել է աշխատավարձ, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել:

Արդյունքում վատնվել է 38.000.000 դրամ գումար: Հաղորդումը եւ կից փաստաթղթերն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031