Լրահոս
Օրվա լրահոսը

Դիարբեքիրի հայկական Սբ․ Սարգիս եկեղեցին կվերականգնվի

Մայիս 24,2024 17:58

Ermenihaber. Ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան Դիարբեքիր նահանգում ավերված վիճակում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերակառուցվի:Նշվում է, որ վերակառուցման աշխատանքները նախատեսվում է մեկնարկել ընթացիկ տարվա հուլիսի 13-ին:

Եկեղեցու վերականգնման համար երկար ժամանակ ծրագիր է մշակվել Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը, որն էլ հաստատվել է Թուրքիայի հուշարձանների խորհրդի կողմից:

Ծրագրի շրջանակներում Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից 5 մլն թուրքական ազգային արժույթ՝ լիրա (ավելի քան 155 հզ դոլար) է հատկացվել, սակայն նշվում է, որ, ծրագիրն ամբողջացնելու համար անհրաժեշտ է գտնել ևս 1 հոնորար:

Եկեղեցու վերականգնման մասին լուրերի ֆոնին հիմնադրամին իր շնորհակալական խոսքն ու շնորհավորանքն է հղել Կ․ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը:

Նշենք, որ եկեղեցին վնասներ է կրել նաև 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով:

Տեղեկությունների համաձայն՝ վերականգնման աշխատանքներն ամբողջացնելու համար անհրաժեշտ է լինելու ևս 60 մլն լիրա (շուրջ 1 մլն 900 հզ դոլար):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031