Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն Ապարան-Ծաղկահովիտ տարածքային կազմակերպության փոխարեն Ապարանում և Ծաղկահովիտում կհիմնի առանձին տարածքային կազմակերպություններ

Հունիս 04,2024 23:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունիսի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գյումրու Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Սարուխանյանի թեկնածությունը։

Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Վարչության որոշմամբ Ապարան-Ծաղկահովիտ Տարածքային կազմակերպության փոխարեն Ապարանում և Ծաղկահովիտում կհիմնվեն առանձին Տարածքային կազմակերպություններ։

Նշանակվել է Արաբկիրի Տարածքային կազմակերպության խորհրդի ընտրությունների օրը։

 

«Քաղաքացիական պայմանագիր»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: