Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կայացրած որոշման հետ դատարանը որեւէ խնդիր չի տեսել»․ նախարարը՝ թոքաբանության կենտրոնի նախկին տնօրենին պաշտոնից ազատելու գործով դատարանի որոշման մասին

Հունիս 06,2024 14:46 Share

Թոքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Արտակ Մանուկյանը, որը աշխատանքից ազատվել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով, դատարանում հաղթել է։ Դատարանը նախարարին պարտավորեցրել է Մանուկյանին վերականգնել պաշտոնին եւ վճարել հարկադիր պարապուրդի ողջ աշխատավարձը։ Աշխատավարձը վճարվել է, սակայն Մանուկյանը չի վերականգնվել նախկին պաշտոնում։

Այս առնչությամբ այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց՝ թոքաբանության ազգային կենտրոնի կազմակերպաիրավական ձեւը փոփոխվել է, այն այժմ այլ իրավաբանական անձ է, Մանուկյանի պաշտոնի վերականգնման անհնարինություն կա։

«Մենք փորձում ենք մեր առողջապահական բոլոր կազմակերպությունները բերել նույնական կազմակերպաիրավական ֆորմատի։ Թոքաբանության ազգային կենտրոնը որեւէ բանով չի տարբերվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, որը ՓԲԸ է, ինչպես նաեւ նախարարության ենթակայության տակ գտնվող այլ կազմակերպություններից»,-ասաց նախարարը։

Հարցին՝ արդյոք հակասություն չկա՞ դատարանի որոշման եւ կենտրոնի կարգավիճակի փոփոխության մասին նախարարի որոշման միջեւ, Արտակ Մանուկյանի պաշտոնն ինչպե՞ս եւ որտե՞ղ պետք է վերականգնվի, նախարարը պատասխանեց․«Որեւէ հակասություն չկա, բոլոր գործընթացները կատարվում են օրենքի շրջանակներում։ Իմ որոշումն էլ օրենքի շրջանակներում էր։ Մեր կայացրած որոշման հետ դատարանը որեւէ խնդիր չի տեսել»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930