Հայաստանի տարածքային ամբողջականության եւ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», մասին Իրանի հստակ և կտրուկ դիրքորոշումը շատ կարեւոր է․ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, իրանցի պաշտոնյաները վերջին օրերին կրկին վերահաստատում են այդ առումով իրենց պետության դիրքորոշումը ։
«Իրանը մեզ համար իսկապես բարեկամ երկիր է եւ ռազմավարական գործընկեր։ Իրանն իսկապես շահագրգռված է Հայաստանի տարածքային ամբողջականությամբ։ Թեհրանից հնչող հայտարարությունները շատ պարզ են, ոչ երկիմաստ կամ խճճված, եւ, այս առումով, Իրանի դիրքորոշումը բարձր է գնահատվում։ Հայաստանի եւ Իրանի միջեւ այս համատեքստում համագործակցության լավ հնարավորություն կա»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Իրանից հնչող հայտարարություններին այսօր իր ճեպազրույցում անդրադարձել էր նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Ուզում եմ ողջունել Իրանի կողմից արվող հայտարարությունները եւ ասել, որ Իրանի հանրապետության այդ հայտարարությունները շատ կարեւոր են, իսկ նման ակտիվությունը միայն ողջունելի է»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































