Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ պետք է պայքարի Արցախի համար, եթե ոչ Արցախի իշխանությունները, եթե ոչ Սփյուռքը, եթե ոչ ամբողջ հայությունը. «Ապառաժ»

Սեպտեմբեր 09,2024 15:14 Share

«Ապառաժ». Այսօր ՀՀ ԱԺ-ում հնչած իշխանական կողմի տեսակետները վերահաստատում են այն համոզումը, որ Հայաստանը վերջնականապես հրաժարվել է Արցախից։ Իշխանություններն այնքան վախ ունեն, որ սեպտեմբերի 2-ին նույնիսկ ծաղկեպսակ չխոնարհեցին Արցախի պետականության ստեղծման ճանապարհին իրենց կյանքը զոհած նվիրյալների շիրիմներին, այդքանն ուրանա՞լ․․․

Արցախի Անկախության տոնին նվիրված Դաշնակցության Հայաստանի կառուցի կողմից կազմակերպած միջոցառման ընթացքում հնչած ելույթներում, նաեւ ոչ իշխանական՝ մտահոգ քաղաքական գործիչների կողմից վերահաստատվել է այն թեզը, որ Արցախի պետականության գոյությունը կարեւոր է եւ անհրաժեշտ՝ Արցախի հարցը օրակարգում պահելու եւ արցախցիների իրավունքների իրացման ուղղությամբ պայքար տանելու համար։

Հայաստանի ներկա իշխանությունները փաստացի «պատմության աղբաման» են նետում Արցախի հարցը, չեն ընդունում Հայաստանում այլ երկրի իշխանություն, չկա քաղաքական երկխոսություն, ո՞վ պետք է պայքարի Արցախի համար, եթե ոչ Արցախի իշխանությունները, եթե ոչ Սփյուռքը, եթե ոչ ամբողջական հայությունը։

Արցախի հարցը փակված է լոկ այս իշխանության համար, սակայն ոչ համայն հայության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30