Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց եղավ, որ այդ տարածքի եկեղեցին մզկիթ չդարձավ»․ Բաբկեն Թունյանի եւ Գառնիկ Դանիելյանի հեռակա բանավեճը

Սեպտեմբեր 09,2024 16:35 Share

«ՀՀ-ն ունի պետական սահման եւ անկախ նրանից՝ ՀՀ քաղաքացին ունի՞ կադաստրի վկայական, միջազգային ընկերակցության վկայական, թե ինչ, միեւնույն է, տարածքը, որը պիտի ՀՀ տարածքում լինի, չի կարող լինել ՀՀ սահմանից դուրս։ Եթե տարածքը ֆիզիկապես գտնվում է ՀՀ սահմանից այն կողմ, նշանակում է այդտեղ ուրիշ բանի մասին պետք է խոսենք»,- խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ չնայած մարդը ունի կադաստրի վկայական, բայց չափագրումների ընթացքում պարզվել է, որ տարածքն իրեն չի պատկանում ու նման դեպքերը շատ են։

ՔՊ-ական պատգամավորը խնդրեց, որ իր հաջորդիվ ելույթներում ընդդիմադիր պատգամավորը պատասխանի․ «Ո՞նց եղավ, որ այդ տարածքի եկեղեցին մզկիթ չդարձավ։ Դուք էիք ասում՝ եկեղեցին մզկիթ է դառնալու, դպրոց չի լինելու»։

Խոսքը Կիրանցից Ադրբեջանին փոխանցված տարածքների մասին է։ Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց, որ դատախազությունը համարել է, որ կադաստրի վկայականի օրինականության հետ կապված որեւէ խնդիր չկա․ «Այսինքն, այն վկայականները, որոնք պատկանում են տվյալ բնակիչներին, օրինական են։ Հիմա, վկայականը չեն վերցրել, հողն են վերցրել․ հողը վերցրել են մարդու ձեռքից, մարդը հրաժարվել է այն պարտադրանքից, որ կամովին հրաժարվի իր տարածքից։ Այն քաղաքացիները, որոնք փոխհատուցում չեն վերցրել, իրենց հողն են ուզում, չեն ուզում հրաժարվել օրինական իրենց պատկանող տարածքներից։ Դուք եք հանել է քարտեզներից։ ՀՀ հպարտ քաղաքացուց վերցրել եք այդ տարածքները ու տվել եք Ադրբեջանին»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30