Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ կապում են շատ կարևոր ռազմավարական նախագծեր. Կոբախիձեն հանդիպում է ունեցել Ալիևի հետ

Նոյեմբեր 11,2024 16:52 Share

Region monitor. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու COP29-ին:

Նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են համաժողովում քննարկվելիք հարցերը և երկու երկրների ռազմավարական գործընկերությունը։ Ընդգծվել է տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը և տարածաշրջանային նշանակության համատեղ նախագծերի դերը երկրների և տարածաշրջանի զարգացման համար։ Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել նաև տարածաշրջանում առկա անվտանգության մարտահրավերներին։ Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։ Իրակլի Կոբախիձեն Իլհամ Ալիևին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան։

«Ես շատ ընկերական և արդյունավետ հանդիպում ունեցա բոլոր թեմաներով: Կարևոր թեմաներից մեկը, որի մասին խոսեցինք, էներգետիկ անվտանգությունն էր։ Մեզ կապում են շատ կարևոր ռազմավարական նախագծեր, և մենք համատեղ աշխատում ենք նաև այս ուղղությամբ համագործակցության հետագա խորացման վերաբերյալ, այդ թվում՝ «Միջին միջանցք» նախաձեռնության շրջանակներում։ Իհարկե, մեր գործընկերությունն ավելի է խորանալու»,- նշել է Կոբախիձեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930