«Ազատություն». Բաքվին մտահոգում է Հայաստանի տարածքում որևէ երրորդ երկրի ուժի տեղակայումը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, թե «փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացում երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չենք տեսնում»։
«Այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի», – հայտարարել է Հաջիևը՝ նշելով, թե «առաքելությունը պետք է լիներ կարճաժամկետ, սակայն, այն դառնում է մշտական»։
«Դրա կազմը, ինչպես նաև մանդատի տարածքը ընդլայնվում են», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ շեշտելով՝ Եվրամիության առաքելությունը տարածաշրջանում ոչ թե խաղաղության ամրապնդմանը նպաստող, այլ մտահոգություններ առաջացնող գործոն է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































