Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ԵԶԲ-ն մերժել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումը, ըստ Պապոյանի՝ ՀՀ բանկերը կարող են ֆինանսավորել

Դեկտեմբեր 12,2024 14:32 Share

Կառավարության այսօրվա նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է Եվրասիական զարգացման բանկը մերժել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումը, եւ արդյոք հանքը շահագործվելո՞ւ է։

«Ես գիտեմ, որ հիմա հանքը շահագործողների եւ Հայաստանում առեւտրային բանկերի միջեւ բանակցություններ կան։ Եթե այդ բանակցությունները հաջողությամբ գնան, բանկերը կֆինանսավորեն շահագործողներին։ Բարեբախտաբար վերջին տարիներին բանկերը բավական մեծ կապիտալ են կուտակել, որը հնարավորություն է տալիս իրենց, օրինակ, 150 մլն դոլար ֆինանսավորել։ Խնդիրը 150 մլն դոլար ներգրավելու մասին է, դա մեծ փող է։ Կառավարությունը չի կարող անմասն մնալ, մենք մեր մասով լուրջ հետազոտություն ենք պատվիրել՝ բարձրորակ մասնագետների ներգրավմամբ, որպեսզի հնարավորինս մեր որոշումը լինի հիմնավորված»,- ասաց Պապոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031