Երեկ՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 23/1 հասցեի մոտ մի քաղաքացի կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ քաղաքային ավտոբուսում։
Տեղում ոստիկանները պարզել են, որ այդ արարքը կատարել է Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի, ում երբ թիվ 10 երթուղու ավտոբուսում նախազգուշացրել են, որպեսզի դադարեցնի անհարգալից վերաբերմունքը հասարակության նկատմամբ, նա չի դադարեցրել արարքը և շարունակել է արհամարհական վերաբերմունքը, այդ թվում՝ տրանսպորտում հայհոյանքներ է հնչեցրել քաղաքացիների հասցեին։ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ այդ անձը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Միլարդ Վահիդն, ում նաև մի քանի քաղաքացիներ փորձել են կարգի հրավիրել, սակայն նա վիճաբանել է, ապա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իրեն նկատողություն արած Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Յուրի Բ․-ին և Երևանի բնակիչ 21-ամյա Գագիկ Ա․-ին՝ վերջիններին պատճառելով ֆիզիկական ցավ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածը իրանցի այն քաղաքացիներից մեկն է, ով օրեր առաջ իր համերկրացիների հետ Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգեր էր երգել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































