Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Պապոյանը այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Մարտ 07,2025 22:50

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 7-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կրթական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի պայմաններին ու հնարավորություններին, աշխատանքային ուղղություններին և նախաձեռնություններին:

Հայաստանում ստեղծված ցանցն արդեն դարձել է միջազգային՝ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Եղեգնաձորում, Կապանում և Կողբում գործող կենտրոններից բացի Թումոներ կան Փարիզում, Բեռլինում, Լիոնում, Մանհեյմում, Կոիմբրայում, Տիրանայում, Լիսաբոնում, շուտով կբացվի Լոս Անջելեսի կենտրոնը։

Կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը նախարարին է ներկայացրել գործող Թումո կենտրոնների և տուփերի առանձնահատկությունները, պատմել միջազգային կենտրոնների, Թումոյի մի շարք նախաձեռնությունների մասին:

Թումոյի կրթությունն այժմ հասանելի է Հայաստանի 25,000 պատանիների, սակայն նպատակն է հնարավորություն տալ շաբաթական 80,000 պատանու Հայաստանի բոլոր անկյուններում ստանալ նորարարական կրթություն:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագիր է, որը պատանիների համար ստեղծում է ուսումնական փորձառություններ՝ լայն մասշտաբով: Հիմնադրվելով Հայաստանում և ընդլայնվելով ամբողջ աշխարհում՝ Թումոյի կրթական մոդելը համատեղում է ինքնուսուցումը գործնական դասընթացների և աշխատարանների հետ և նախապատրաստում է պատանիներին արագ զարգացող աշխարհի մարտահրավերներին։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31