Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Առաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով

Ապրիլ 08,2025 15:58 Share

Առաջարկվում է սահմանել մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում: Փոխնախարարն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող լրացումը:

Հասմիկ Ավագյանի խոսքով գործող «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որի համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգը: Ըստ նրա՝ առաջարկություններ են ստացվում մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ: Կարեւորելով վաստակաշատ, ինչպես նաեւ սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում՝ օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության եւ հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականը: Նախագծով առաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է վերոնշյալ օրենքի նախագծի լրացման ձեւակերպումը տեղայնացնել նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին», ինչպես նաեւ «Երեւան քաղաքում տեղեկան ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում:

Առաջարկն ընդունվել է հեղինակի կողմից: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել