Լրահոս
Օրվա լրահոսը

104-ամյա Հրանտ Կարապետյանը հիշեց՝ իրենց դասարանի ավարտական երեկոն էր, պատերազմը սկսվեց, զինկոմիսարիատից իրենց ուղարկեցին ռազմաճակատ

Մայիս 09,2025 13:38

«Կիևից հասել եմ մինչև Պրահա, Պրահա չհասած՝ թեթև վիրավորվել եմ»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում իր հիշողությունները պատմեց Երկրորդ աշխարհամարտի վետերան, վաստակավոր ճարտարապետ, 104-ամյա Հրանտ Կարապետյանը։

Նա թոռան ուղեկցությամբ էր եկել Հաղթանակի զբոսայգի։

Ասաց, որ ուկրաինական 4-րդ ճակատում է կռվել։ Հիշեց՝ ինչպես են իմացել պատերազմի մասին և թե ինչպես է հայտնվել Երևանում․ «Մեր ավարտական երեկոն էր, դասարանով գնացել էինք Երևանյան լիճ՝ զբոսանքի։ Լսեցինք, որ մեր քաղաքները ռմբակոծում են։ Եկանք վայենկոմատ, մեզ ուղարկեցին ճակատ»։

Հրանտ Կարապետյանը պատմեց, որ պատերազմի ժամանակ գնդացրորդ է եղել։ Այնուհետև հիշեց, թե ինչպես է եկել Երևան․ «Թբիլիսում էի ծառայություն անցնում, մի օր հայ հրամանատարներին դուրս կանչեցին, ասացին՝ գնում եք Երևան։ Ֆրոնտից ընկա Երևան»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031