Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության մի քանի մասնակիցներ իրենց ընտանիքի անդամներին փոխանցել են, որ իրենց խոսքը խեղաթյուրված է ներկայացվել․ Տիգրան Աբրահամյան

Հունիս 09,2025 10:08

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ մի ուշագրավ դրվագ է եղել:

«Դատավարության» ժամանակ Իշխանյանը հիշեցրել է, որ նախորդ «դատավարություններից» մեկի ժամանակ ասել էր, որ ցանկանում է ծանոթանալ մայիսի 24-ի և 26-ի «դատական նիստերի» արձանագրություններին, սակայն դատավորը ցրողական պատասխան է հնչեցրել:

Ինչո՞վ է այս հանգամանքը ուշադրության արժանի: Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ` ցուցմունքներից մինչև թարգմանություններ:

Ավելին, կեղծ դատավարության մի քանի մասնակիցներ, իրենց ընտանիքի անդամներին փոխանցել են, որ ադրբեջանական մամուլում հայտնված տարբեր տեղեկություններ, որոնք կապված են «դատավարության» տարբեր հանգամանքներին, չեն համապատասխանում իրականությանը, իրենց խոսքը խեղաթյուրված է ներկայացվել, իսկ որոշ դեպքերում` իրենց հնչեցվածի ճիշտ հակառակ ձևով է տրված:

Կարծում եմ, որ այդ կեղծիքն արձանագրելու համար Դավիթ Իշխանյանը փորձում է ծանոթանալ նախորդ նիստերի արձանագրություններին` այդ կեղծիքները վերհանելու և հետագա խաբեությունները կանխելու համար, ինչը դատարանը ձգում է:

Ինչևէ, մեր հայրենակիցները ծանր իրավիճակում իրենց պայքարը խիստ անհավասար պայմաններում շարունակում են:

Ազատությո՛ւն ադրբեջանական բանտերում գտնվող մեր հայրենակիցներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30