Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ

Հուլիս 02,2025 21:35

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ:

Ստանձնելով հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Սարգիս Խանդանյանը նշել է. «Այս բարդ ժամանակներում մեր հանձնաժողովի առաքելությունն ավելի հրատապ է, քան երբեւէ: ԵԱՀԿ տարածաշրջանը բախվում է դժվարին ու բազմաշերտ մարտահրավերների՝ շարունակվող հակամարտություններ, մարդու իրավունքների խախտումներ, ժողովրդավարական հետընթաց: Այս պայմաններում ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է շարունակի ծառայել որպես երկխոսության եւ գործողությունների հարթակ՝ հիմնված բազմակողմանիության եւ արդյունավետ խորհրդարանական դիվանագիտության վրա»:

Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովը ԵԱՀԿ ԽՎ երեք հիմնական հանձնաժողովներից մեկն է: Վեհաժողովի ամառային նստաշրջանն ընթանում է հունիսի 29-ից հուլիսի 3-ը Պորտուգալիայի Պորտու քաղաքում:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031