Լրահոս
Օրվա լրահոսը

Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է անվտանգ և արագ առցանց գրանցման ծառայություն

Հուլիս 31,2025 14:45

Բիբլոս բանկ Արմենիան գործարկել է առցանց գրանցման անվտանգ, արագ և հարմար ծառայություն, որը հնարավորություն է տալիս դառնալ Հաճախորդ առանց բանկ այցելելու, ցանկացած վայրից ու ցանկացած պահի։

Բանկի հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ է ներբեռնել Byblos Mobile հավելվածը, սեղմել «Առցանց գրանցման» վրա, լրացնել անձնական տվյալների մի քանի պարզ դաշտ և վերջ․ ժամանակակից բանկային ծառայությունները հասանելի են դառնում անմիջապես։

Առցանց գրանցման համար պետք է ունենալ միայն անձնագիր/ID քարտ և սմարթֆոն, իսկ գրանցումը տևում է 5-10 րոպե։ Անձը հաստատող փաստաթուղթը սկանավորելուց և անվտանգ կենսաչափական նույնականացում անցնելուց հետո հաճախորդները կարող են բացել հաշիվներ ու քարտեր, ներդնել ավանդ, կատարել փոխանցումներ ու վճարումներ, օգտվել ֆինանսների կառավարման բոլոր գործիքներից։

«Առցանց գրանցումը Բիբլոս Բանկ Արմենիայի տարվա ամենակարևոր ձեռքբերումներից է, որի հիմքում անհատականացված սպասարկումն է՝ մեր այցեքարտը տարիներ շարունակ։ Մեր նպատակն է մատուցել հարմարավետ բանկային ծառայություններ և՛ Բանկ այցելող հաճախորդներին, և՛ օնլայն լուծումներ նախընտրողներին։ Byblos Mobile հավելվածը կատարելագործվում է ամեն օր, ինչի շնորհիվ մենք կարողանում ենք անհատականացված ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին։ Առցանց գրանցման գործարկումը հաճախորդներին նորովի դիմավորելու, նրանց կարիքները հասկանալու և հարմար լուծումներ գտնելու ևս մեկ է հնարավորություն է, որը մենք օգտագործելու ենք ամեն օր»,- նշում է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

Ներկայումս առցանց գրանցումը հասանելի է ռեզիդենտ ֆիզիկական անձանց։

Առաջիկայում սպասվում են նոր թվային լուծումներ ու հարմարավետ ֆինտեխ գործիքներ, որոնք կամբողջացնեն Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից մատուցվող հեռավար ծառայությունների շրջանակը։

Օնլայն գրանցման մանրամասները հասանելի են Բանկի պաշտոնական կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031