Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյանը կարևորել է կիբեռգրագիտության խթանումը հանրության կրթության մակարդակի բարձրացման միջոցով

Հուլիս 31,2025 21:25

Հանդիպում Մխիթար Հայրապետյանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների միջև՝ առցանց միջավայրում երեխաների անվտանգության ամրապնդման և բարձրացման նպատակով

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 31-ին ընդունել է ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ։

Հանդիպման նպատակն էր քննարկել երեխաների առցանց միջավայրում պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը և կրթական հնարավորությունների ընդլայնմանը միտված նախաձեռնությունները։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Քննարկման շրջանակում կողմերն անդրադարձել են մի շարք առաջնահերթ ուղղությունների, այդ թվում՝ երեխաների առցանց անվտանգության ապահովմանը, այդ համատեքստում տեխնոլոգիական ոլորտում ոչ ֆորմալ կրթության զարգացմանը և հոգեկան առողջության ոլորտում նոր թվային լուծումների ներդրմանը։

Հանդիպումն ուղղված էր արդյունավետ համագործակցության ճանապարհային քարտեզի մշակմանը՝ նպատակ ունենալով ստեղծել անվտանգ, կրթական և հզորացնող թվային միջավայր, որը կնպաստի երեխաների և երիտասարդների լիարժեք զարգացմանը։

Նախարար Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով ՅՈւՆԻՍԵՖ-ին՝ պրոֆեսիոնալ, հետևողական և հոգատար համագործակցության համար, ներկայացրել է նախարարության տեսլականը երեխաների առցանց պաշտպանության ռազմավարության և հետագա գործողությունների վերաբերյալ։

Նախարարն առանձնացրել է մի շարք կարևոր ուղղություններ, այդ թվում՝ կիբեռգրագիտության խթանումը հանրության կրթության մակարդակի բարձրացման միջոցով, միջազգային առաջատար ընկերությունների ներգրավմամբ տեխնոլոգիական լուծումների կիրարկումը, երեխաների պաշտպանության նպատակով օրենսդրական սահմանափակումների ներդրումը, ինչպես նաև քաղաքական և իրավական մեխանիզմների զարգացումը՝ արդյունավետ և կայուն համակարգերի հաստատման ուղղությամբ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն իր հերթին ներկայացրել է Հայաստանում իրականացված և ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ մասնավորապես ոչ ֆորմալ կրթության խթանման, տեսախաղերի միջոցով կիբեռգրագիտության զարգացման, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի ձևավորման, ինչպես նաև հոգեկան առողջության պահպանման ուղղությամբ կատարված քայլերը։

Հանդիպման արդյունքներով ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ուղղված համագործակցության հաջորդ փուլերի ձևավորմանը։

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031