Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականը հինգ անպատասխան գնդակ ընդունեց Պորտուգալիայի ընտրանուց

Սեպտեմբեր 06,2025 22:07

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի մեկնարկային խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0:5 խոշոր հաշվով պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն:

Մեր թիմը որոշակի տպավորություն գործեց առաջին 10 րոպեներին, մինչեւ այն պահը, երբ Ժոաու Ֆելիքսը բացեց հաշիվը: Ճիշտ է, մեր տղաները փորձեր ձեռնարկեցին վերականգնելու հավասարակշռությունը խաղադաշտում եւ հաշվի մեջ, սակայն չհաջողվեց: Փոխարենը՝ հյուրերը դրսեւորեցին իրենց բարձր կարգը ու եւս չորս գնդակ անցկացրին տանտերերի դարպասը:

Հիմա կարեւոր է, որ մեր ֆուտբոլիստները հնարավորինս արագ «մոռանան» այս անհաջողությունը, վերականգնվեն հոգեպես եւ ֆիզիկապես ու արժանի ֆուտբոլ ցուցադրեն արդեն սեպտեմբերի 9-ին կրկին Երեւանում կայանալիք Իռլանդիայի հետ խաղում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930