«Մեր վերջին ֆինանսական կայունության հաշվետվություններում խոսել ենք գների հնարավոր անկման ռիսկի վերաբերյալ։ Այս պահին մենք ունենք իրավիճակ, որ գների անկում, եթե նույնիսկ կա, չափավոր է ու տեղի է ունենում կանխատեսելի, հանդարտ հետագծով, որի համար մենք հավելյալ ռիսկեր այս պահին չենք տեսնում, որովհետև տնտեսական ակտիվության որոշակի արագացում ունենք»,-դիտարկմանը՝ այս պահին անշարժ գույքի շուկայում ակտիվություն կա, քանի որ մեծ թափով շինարարություն է ընթանում Երևանում և հարցին՝ կա՞ն ռիսկեր, որ հակառակ էֆեկտը կլինի մեկ-երկու տարի անց, երբ կունենանք առաջարկի նվազում, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Անդրադառնալով առաջիկայում առաջարկի ու պահանջարկի պոտենցիալ ոչ հավասարակշռման վերաբերյալ հարցին՝ Մարտին Գալստյանն ասաց․ «Պիտի ապրենք, տեսնենք՝ ինչ զարգացումներ տեղի կունենան։ Անշարժ գույքի շուկան ածանցվում է շատ այլ գործոններից, որոնք այս պահի դրությամբ երկու տարի առաջ նայելով՝ դժվար կլինի ինչ-որ բան ասել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ