Այս պահին ընթանում է Գյումրու ավագանու նիստը։
Այն սկսվեց Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի ելույթով, որը, Գյումրուն առնչվող տարբեր հարցերից զատ, բարձրաձայնեց Շիրակի թեմի առաջնորդի կալանավորման մասին՝ ներկաներին հորդորելով փոքրիկ քայլ անել և աջակցել Սրբազանին, որպեսզի վաղը կարողանան իրենց երեխաների աչքերին նայել։
Ըստ նրա, դրսում ով իմանա, որ Սրբազանը կալանավորված է, չեն խորանա հանգամանքների մեջ, այլ կզարմանան, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում իրենց հոգևոր առաջնորդներին։
Նա նշեց, որ Սրբազանի կալանավորումն անարդար է. թեմի առաջնորդը մեղադրվում է կարծիք արտահայտելու համար, իսկ դրա համար մեկ անգամ արդեն մերժվել էր քրեական վարույթի նախաձեռնումը։
Կարդացեք նաև
Կարեն Սիմոնյանը հայտարարեց՝ ամոթ է շիրակցիներին, որ իրենց Սրբազանը կալանավորված է։
Նա նաև հիշեցրեց, որ Միքայել Սրբազանը միայն ընդդիմության Սրբազանը չէ, այլ բոլորինն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ