Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ձեզ այժմ տվել են Մասիսի նկարով և Մկոյով զբաղվելու ժամանակավոր օրակարգ, իսկ խորքում իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել են «ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳ կոչվող մի փաստաթուղթ:
Սա այն նույն «ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ» կամ ավելի ճիշտ «Փաշինյանի ցանկապատի» այսպես կոչված գաղափարախոսությունն է, վստահ եմ՝ Փաշինյանի (և ոչ միայն) հեղինակմամբ, որը դառնալու է նրա նախընտրական քարոզի հենասյունը:
Կարճ նկարագիրը դրա հետևյալն է՝ փակել վերջնականապես հայ ազգից քաղաքական ազգ դառնալու հնարավորությունը: Փաստաթուղթը փաստացի վկայում է հայ հասարակության մեջ պահպանողականության համակարգային ապամոնտաժման մասին։ Եթե մինչ այժմ ազգային հիշողությունը և մշակութային արմատները եղել են հայկական ինքնության հիմնական հենարանը, ապա առաջարկվող մոդելը առաջնային է դարձնում «անհուշ» և «անարմատ» հասարակության գաղափարը։
Կարդացեք նաև
Սա վտանգավոր շրջադարձ է․ պատմական հիշողությունից և ավանդույթից զրկված հանրույթը դառնում է հեշտ կառավարելի զանգված՝ զուրկ ինքնապաշտպանական մեխանիզմներից և պատմական փորձից բխող քաղաքական իմունիտետից։
Հիշողության ջնջումը և մշակութային արմատների արհեստական խզումը երկարաժամկետ առումով ոչ միայն թուլացնում են ազգային ինքնագիտակցությունը, այլ նաև խարխլում են ինքնիշխանության հիմքերը։ Այս մոտեցումը, լինելով օտար և անօրգանական հայկական պատմական փորձի նկատմամբ, ավելի շուտ ծառայում է իշխանական մանիպուլյացիային և հասարակության բևեռացմանը, քան իրական առաջընթացին և ազգին բերում սպառողական ժողովրդի մակարդակի:
P.S. Հասել ենք. Էրդողանը երիցս ճիշտ էր, երբ օրհնանք էր ձոնում և փառավորում Էնվեր փաշայի հոգուն: