Նախկինում մի քանի շինծու քրեական գործերով անցած, ընդդիմադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանի խափանման միջոց տնային կալանքը հունիսին դատարանը՝ դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ փոխել է «վարչական հսկողություն» խափանման միջոցի՝ անհապաղ ազատ արձակելով դատական նիստերի դահլիճից։
Նշենք, որ Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հափշտակել է Վազգեն Ավետիսյանի, Զեմֆիրա Զաքարյանի, Վիկտորյա Ալավերդյանի, Գագիկ Սարգսյանի, Մխիթար Սարգսյանի, Սոնա Փիլոսյանի, Սոֆիկ Ստեփանյանի կողմից բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց նրա տնօրինմանը, տիրապետմանը, օգտագործմանը փաստացի և իրավաբանորեն ազատ կամքով հանձնված առանձնապես խոշոր չափերի ընդհանուրը’ 277.712.000 ՀՀ դրամ և 10.724.000 ՀՀ դրամին համարժեք 24.800 ԱՄՆ դոլար գումարները, ինչպես նաև խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ:
Ախոյանի պաշտպան Բենիկ Գալստյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ խափանման միջոցը փոխվել է մի քանի ամիս առաջ, ապա նշեց՝ սա քաղաքացիաիրավական վեճ է․ «Նա կառուցապատում է իրականացրել, շենքը իր ավարտին չի հասցրել, բանկի նկատմամբ պարտավորություններ է ունեցել, 100 բնակչից 90-ը տները ստացել են, մոտ 10-ի հետ կապված է խնդիր եղել»։
Պաշտպանը նաեւ նշեց, որ գործի դատաքննությունը շարունակվում է, բավականին շատ անձինք հարցաքննվելու են։
Կարդացեք նաև