Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։
21-րդ դարում դուք բախվում եք նոր մարտահրավերների, որովհետև տեղեկատվության բազմաթիվ աղբյուրների այլընտրանք ունեցող, պրպտուն և պահանջատեր մեր երեխաների հետ աշխատանքը պահանջում է իրապես ամուր նյարդեր, պատրաստվածության բարձր մակարդակ և անմասն նվիրում աշխատանքին։
Հոկտեմբերի 5-ը պարզապես օրացույցում առանձնացված օր է, որը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ գնահատելու 365 օրերին ձեր կատարած հսկայական աշխատանքը։ Այդ արժևորումը, սակայն, չի կարող սահմանափակվել ընդամենը ուսուցչի նյութական վիճակի որոշակի բարելավմամբ։
Չի կարող մեր երկրում ուսուցիչը լինել գնահատված, քանի դեռ կրթության նկատմամբ ակնածանքը փոխարինվում է իմիտացիոն թրենդով, քանի դեռ բարձրագույն կրթության կարևորությունը պրակտիկայում նսեմացվում է կառավարման ամենաբարձր մակարդակով։
Կարդացեք նաև
Սիրելի՛ մանկավարժներ, կիրթ հասարակությունը երկրի առաջընթացի կարևորագույն շարժիչ ուժերից մեկն է, և դրա հիմքերի ստեղծման առաքելությունը վստահված է նաև ձեզ։ Շնորհակալ ենք Ձեր նվիրումի համար։
Արման ԹԱԹՈՅԱՆ
ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար