Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տարածաշրջանը գոյություն ունի միայն, երբ նայում ես Վաշինգտոնից. Իսկանդարյան

Նոյեմբեր 04,2025 13:14

-Տարածաշրջանը գոյություն չունի, դա է վկայում այն, որ եթե ուզենամ վաղը գնալ Ադրբեջան, չեմ կարող դա անել: Նույնն էլ ադրբեջանցու համար Երեւան գալը խնդիր»,- այսօր «Օրբելի ֆորումի» ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ տարածաշրջանը դեռ գոյություն չունի եւ չկա վիզայի խնդիր, սահմաններն են փակ. «Դա ե՛ւ սոցիալական, ե՛ւ հոգեբանական խնդիր է: Լուրջ հարց է, արդեն 30 տարվա խնդիր է: Բայց վերջին 5-6 տարվա ընթացքում իրավիճակի փոփոխություն կա ե՛ւ 44 օրյա պատերազմով, ե՛ւ ռուս-ուկրաինական պատերազմով, ե՛ւ 2023 թվականին արցախցիների տեղահանմամբ պայմանավորված: Դա ազդում է տարածաշրջանի վրա: Հիմա մեր տարածաշրջանը գոյություն ունի, եթե նայում ես Վաշինգտոնից, եթե նայում ես Երեւանից կամ Բաքվից, կամ Գյումրիից Կարս՝ չկա տարածաշրջան: Մենք պետք է ստեղծենք այդ տարածաշրջանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930