BBC-ի 2 ղեկավարները հրաժարական տվեցին, երբ պարզվեց, որ Թրամփի խոսքը մոնտաժել էին, իսկ Բագրատ սրբազանի խոսքը մոնտաժածները շարունակում են պաշտոնավարել. Հովհաննես Ավետիսյան
BBC երկու ղեկավարները ստիպված եղան հրաժարական տալ, այն բանից հետո, երբ պարզվեց, որ վավերագրական ֆիլմերից մեկում նախագահ Թրամփի խոսքերը մոնտաժել են՝ ցույց տալու, որ նա հրահանգել է իր աջակիցներին հարձակվել Կապիտոլիումի վրա:
Իսկ Բագրատ սրբազանի խոսքերը մոնտաժած իրավապահ համակարգերի ղեկավարները ոչ միայն շարունակում են պաշտոնավարել, այլ նաև ապօրինի անազատության մեջ են պահում 18 մարդու:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: