Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր 3-րդ ուսուցիչը կամավոր ատեստավորված է. Ժաննա Անդրեասյան

Դեկտեմբեր 04,2025 12:46

Կառավարության դեկտեմբերի 4-ի նիստում ատեստավորման ծրագրի կատարմանը գումար հատկացնելու մասին հարցը զեկուցեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նշեց, որ կամավոր ատեստավորման կարեւոր հետեւանքը ուսուցիչների վարձրատրության բարձրացումն է:

Նախարարի խոսքով, 2021թ.-ից ներդրված համակարգը հասանելի էր միայն 7-12-րդ դասարանների 7 առարկաները դասավանդող ուսուցիչներին, իսկ 2023-ից հասանելի է դարձել բոլոր դասարանների բոլոր ուսուցիչներին: Ժաննա Անդրեասյանը փաստեց, որ 2021-2024թթ կամավոր ատեստավորմանը մասնակցել եւ վարձատրության փոփոխություն են ունեցել 6321 ուսուցիչներ, այս թիվը ուսուցչական համակազմի 20 տոկոսն է կազմում:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանից ճշտեց, որ այսօր յուրաքանչյուր 3-րդ ուսուցիչը կամավոր ատեստավորված է:

«Կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025 թ. պլանավորված էր շուրջ 8 մլրդ 673 մլն 771 հազար 400 դրամ: Մենք առաջարկում ենք լրացնել գումարը ես շուրջ 2,16 մլրդ դրամով, ինչը նշանակում է, որ միայն կամավոր ատեստավորման համակարգին 2025 թ. կուղղվի ավելի քան 10 մլրդ դրամ»,-ընդգծեց Ժաննա Անդրեասյանը:

Կառավարության նիստն ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031