Երևանում խախտել են էթիկայի նորմերը՝ հրապարակելով ԵԱՀԿ աշխատանքային փաստաթղթերը և համանախագահող երկրների ղեկավարների նամակագրությունները՝ առանց համաձայնեցնելու շահագրգիռ կողմերի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
«Եթե նրանք դա արդեն արել են, ապա այդ փաստաթղթերը շեղվում են Երևանում առաջ տարվող թեզերից: ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի փաստաթղթերը հստակ ապացուցում են, որ 3 տասնամյակ շարունակ Ռուսաստանը, որպես համանախագահող երկիր, բոլոր ջանքերը ներդրել է քաղաքական և դիվանագիտական ձևով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար և քիչ բան չէր արվել: Մենք միշտ դրա մասին խոսել ենք, այժմ դա հստակ երևում է այդ փաստաթղթերից», – նշել է Մարիա Զախարովան:
Թարգմանությունը՝ Tert.am-ի:


















































