Դուբայում շարունակվող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության ցերեկային մրցահերթում այսօր ռինգ մտած Հայաստանի հավաքականի երեք բռնցքամարտիկներից 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը եւ 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը պարտություն կրեին եւ միայն Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակի հասավ Իսրայելի ներկայացուցիչ Յան Զակի նկատմամբ ու շարունակում է պայքարը մեդալի համար։ Երեկվա դրությամբ Հայաստանի վեց բռնցքամարտիկներ արդեն քառորդ եզրափակչում են։
Երեկոյան պայքարի մեջ մտնելու են մեր եւս երկու բռնցքամարտիկներ՝ 57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը եւ 51 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































