Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղաժամկետ դադարել են թիվ 30 ԸԸՀ-ի երկուական անդամի, թիվ 27 ԸԸՀ-ի մեկական անդամի եւ թիվ 34 ԸԸՀ-ի մեկական անդամի լիազորությունները

Դեկտեմբեր 12,2025 19:25 Share

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին գումարել է արտահերթ նիստ՝ ատեստավորումը չանցած Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու եւ ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու օրակարգով։

ԸԸՀ անդամների ատեստավորման երկրորդ փուլն ամփոփելուց հետո թվով 4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են՝ պաշտոնին չհամապատասխանելու հիմքով պայմանավորված։

Այսպիսով, վաղաժամկետ դադարել են թիվ 30 ԸԸՀ-ի երկուական անդամի, թիվ 27 ԸԸՀ-ի մեկական անդամի եւ թիվ 34 ԸԸՀ-ի մեկական անդամի լիազորությունները։

ԸԸՀ-ների թափուր պաշտոնների մասին ԿԸՀ-ն սահմանված կարգով հայտարարությամբ հանդես կգա։

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031