Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին ընտրություններից առաջ ինձ այդ կառույցներից տասնյակ մարդիկ ասում էին՝ քեզ չեն թողնելու աշխատես»․ սկսվել է Վարդան Ղուկասյանի դատավարությունը

Դեկտեմբեր 17,2025 15:51

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում սկսվել է Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի ու գործարար Սևակ Գոմցյանի մասնակցությամբ «կաշառքի գործի» քննությունը, որից առանձնացվել է Վարդան Ղուկասյանի մասը։

Այս պահին դատում են Գյումրու քաղաքապետին։

Վարդան Ղուկասյանը սա որակեց քաղաքական պատվեր։

Նա նշեց, որ իր դեմ 2007 թվականին կատարված մահափորձից հետո իր ընտանիքը ենթարկվում է բռնությունների․ իր նկատմամբ հարյուրավոր գործեր են սարքվել, նույնը՝ տղայի պահով, նրան քանիցս բանտարկել են։

«Եկանք, հասանք էս վերջին ընտրություններին, դրանից առաջ մի քանի տասնյակ մարդիկ էդ կառույցներից ասում էին, թե քեզ չեն թողնելու աշխատես, բռնողներ՝ «մասկեքով», հարձակվել, գետին պառկեցնել․․․

Եվ էս վերջին անգամ, երբ ուզում էի, 84 միլիարդ դրամ քաղաքից հավաքում են, բայց 4 միլիարդ դրամ դոտացիա են տալիս, մնացել էր մի շաբաթ, դատի պիտի տայի, ուրեմն դրանից առաջ էս շոուն կազմակերպվեց, և էս ամեն ինչը քաղաքական պատվեր է։

Մի բան պիտի ասեմ, այն քննիչները, դատախազները, որոնք օրենքից դուրս ՝ զանգով հանկարծ գործունեություն են ծավալելու, ուրեմն մինչև վերջ պատասխան են տալու, էս կառավարությունը փոփոխվի, թե չփոփոխվի», -հայտարարեց Վարդան Ղուկասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031