Լրահոս
Օրվա լրահոսը

17 հայցադիմում էր ներկայացվել դատարան. Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին

Մարտ 20,2026 14:44 Share

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Իջևանի քաղաքային զբոսայգու հողատարածքների կապակցությամբ 2023-2025 թվականների ընթացքում 17 հայցադիմում էր  ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 16-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Վալանսի փողոցի թիվ 1/30 հասցեում գտնվող՝ 0.04 հա մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հերթական հողամասը կվերադարձվի համայնքին: Հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 միլիոն 733 հազար դրամ է:

Հիշեցնենք, որ, մինչ այսօր Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու հետևյալ գույքերը՝ 

  • Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասը,
  • Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասը,
  • Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող՝ 19.8 քմ մակերեսով հողամասը,
  • Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը,
  • Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0.06 հա մակերեսով հողամասը,
  • Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը,
  • Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,
  • Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
  • Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
  • Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
  • Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասը,
  • Թատերական 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասը:

Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:

Նշենք նաև, որ վերոնշյալ 17 հայցադիմումներից ևս 3-ը բավարարվել են դատարանի կողմից: 3 վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Իջևան համայնքին կվերադարձվեն՝

  • Վալանսի 1/30 հասցեում գտնվող՝ 400 քմ մակերեսով հողամասը,
  • Թատերական 9 հասցեում գտնվող 208 քմ մակերեսով հողամասը,
  • Թատերական 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031